Բաղադիչները՝ Ալյուր 1.5 բաժ. Ձու 1 հատ Աղ Սոխ 3 գլ. Յուղ 3 ճ.գդ. Մածուն 0.5 լ Սխտոր 2 պճ. Պատրաստման եղանակը՝ Ալյուրը մաղել թասի մեջ, մեջտեղում փոս անել: Ձուն ջարդել բաժակի մեջ, վրան 1 թ.գդալ աղ անել, 0.75 բաժակ ջուր լցնել, հարել: Այս հեղուկը լցնել ալյուրի վրա, խմոր հունցել. պետք է միջինից պինդ խմոր ստացվի: Խմորը մոտ 8 րոպե լավ հունցել, թողնել 15-20 րոպե հանգստանա: Սխտորը ճզմել, լցնել մածնի վրա, աղ անել, հարել, սոուսը պատրաստ է: Խմորը բարակ բացել, ցանկացած ձևով կտրտել, թողնել սեղանին 10-15 րոպե, որպեսզի թեթևակի չորանա: Ջրով մեծ կաթսան դնել կրակին, մեջը աղ գցել: Սոխը կտրտել, յուղով սոխեռած անել: Եռացող ջրի մեջ գցել թաթար բորակիները. հենց դրանք ջրի երես բարձրանան՝ փոքր քամիչով հանել ափսեի մեջ, վրան սխտոր-մածուն լցնել, խառնել, սոխեռած դնել և մատուցել: https://www.facebook.com/utem.am