Բաղադրությունը՝
նրբաբլիթի շերտ -8-10 հատ
ֆարշը ըստ ճաշակի-300 գր.
Լոլիկ-150 գր.
սոխ,
կանաչ սոխ,
բուսայուղ,
պղպեղ,
աղ:
Պատրաստման եղանակը՝
Սոխը մանր կտրատել, լոլիկը կեղեվազրկել և պատառաքաղով տրորել: Ձեթի մեջ տապակել սոխը, ավելացնել ֆարշը և շարունակել այն տապակել 5-7 րոպե: Ավելացնել լոլիկը, աղը, պղպեղը և թողնել այն, որ սառչի:
Նրբաբլիթի մեջտեղում լցնել միջուկը և ծայրերից հավաքել այնպես, որ ստանա պարկի տեսք, այնուհետև կապել կանաչ սոխով:
https://www.facebook.com/utem.am