Sunday, 14 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

«Մերսեդես»-ին հարվածող երիտասարդները բերման են ենթարկվել. ովքեր են նրանք

«Մերսեդես»-ին հարվածող երիտասարդները բերման են ենթարկվել. ովքեր են նրանքУ вашего броузера проблема в совместимости с HTML5
AsekoseNews-Հունվարի 18-ին լրատվական կայքերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որում մի քանի երիտասարդ, իջնելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայից, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հարվածներ են հասցնում «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչներ 23-ամյա Սերոբ Հովհաննիսյանին, որն «Օպելի» վարորդն է, 25-ամյա Տիգրան Կարապետյանին, 18-ամյա Ալբերտ Հովհաննիսյանին և 23-ամյա Կարո Սարգսյանին։ Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը եղել է խաչմերուկում իրար չզիջելն ու ձայնային ազդանշան տալը։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը՝ նշելով, որ դեպքի մանրամասներին լրացուցիչ կանդրադառնան առաջիկայում։
Мой аккаунт