Saturday, 27 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

@ntaniq@ mahacel e shmol gazic News.armeniatv.com

@ntaniq@ mahacel e shmol gazic News.armeniatv.comУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Պետրովի 2-րդ նրբանցքի 14 երկհարկանի սեփական տանը 3 հոգի մահացած անձինք կան: Շտապ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ Գավառի ոստիկանության պետ Կարեն Նիկոլյանի և Գավառի քննչական բաժնի քննիչ Ալիկ Կարապետյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ շմոլ գազի հետևանքով այս տանը մահացել են տան անդամները՝ 33-ամյա Գրիշա Շանոյանը, 21-ամյա Նաիրա Գևորգյանը և 1-ամյա Հռիփսիմե Շանոյանը: Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ երեխան մահացել է մահճակալին՝ օրորոցի մեջ: Արդեն մահացածների մարմինները տեղափոխվել են Գավառի դիահերձարան: Փաստի առթիվ ոստիկանության Գավառի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Мой аккаунт