Բացառիկ տեսանյութ Երևանում «08»-ի և Нива-ի բախումից, որի հետևանքով Нива-ն գլխիվայր շրջվել էր
У вашего броузера проблема в совместимости с HTML5
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, մայիսի 21-ին Երևանում, Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Մանկավարժական համալսարանի մոտ տեղի ունեցած ավտովթարից, ինչի հետևանքով Нива-ն գլխիվայր շրջվել էր, իսկ Нива-ի և «08»-ի վարորդները տեղափոխվել էին հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 21-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Մանկավարժական համալսարանի մոտ, բախվել էին Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ, 24-ամյա Հենրիկ Մելքոնյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 15 VR 555 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ, 22-ամյա Սարիբեկ Չոլոյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 18 VP 881 համարանիշի ավտոմեքենաները:
Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2015/05/23/53948/