У вашего броузера проблема в совместимости с HTML5
Այսօր՝ հունվարի 11-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քննչական բաժնում հարուցված ՀՀ քրօրի 104 հոդվածի առաջին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցված քրեական գործի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնից ձեռնաշղթայված վիճակում Կուրղինյան փողոցին հարակից Դալմայի այգիներ այգեգործական տարածք տեղափոխվեց 52-ամյա Սերգո Երեմյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հաշվառված է Կուրղինյան փողոցի 15 շենքի 10-րդ բնակարանում, սակայն փաստացի բնակվում է Դալմայի այգիներ այգեգործական տարածքի կիսակառույց տնակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին նա նշված տնակի հետնամասում ոստիկանության օպերատիվ քննչական խմբին պատմում և մատնացույց է անում այն վայրը, որտեղ առանձնակի դաժանությամբ, մարմինը մասնատելու եղանակով սպանել էր Կուրղինյան փողոցի բնակիչ 48-ամյա Արա Հունանյանին: Մանրամասները` http://shamshyan.com/arm/2YpyKR99Rd.html