Երևանի տերը երևանցին է ու հենց նա է որոշում, թե ինչպիսին պիտի լինի իր մեծ տունը:
У вашего броузера проблема в совместимости с HTML5
Երևանի ավագանու թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երևան» կարգախոսով նախընտրական հանդիպումն ապրիլի 23-ին Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ էր: Անդրադառնալով վերջին տարիներին մայրաքաղաքում կյանքի կոչված ծրագրերին` Տարոն Մարգարյանը նշել է, որ համաքաղաքային ծրագրերը կազմելիս թիմը մշտապես առաջնորդվել է մեկ հիմնական նպատակով` երևանցիների համար առավել հարմարավետ դարձնել այն միջավայրը, որում ապրում են նրանք։ «Երևանի տերը երևանցին է ու հենց նա է որոշում, թե ինչպիսին պիտի լինի իր մեծ տունը: Առաջիկա տարիներին ևս երևանցիների հետ անմիջական շփումները կլինեն մշտական ու հիմնականում հենց նրանց առաջարկներով կձևավորվեն աշխատանքային ծրագրերը»,- նշել է Տարոն Մարգարյանը։