У вашего броузера проблема в совместимости с HTML5
Նոյեմբերի 29-ին մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի հիմնական ուղղություններն ու ռազմավարությունը։ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են քաղաքապետի խորհրդականներ, քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ընկերությունների և Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի կառավարման հանձնաժողովի անդամներ, անկախ փորձագետներ: «Երևանցիների դժգոհությունը հիմնականում առավոտյան 08:30-ից մինչև 10:00-ի և երեկոյան 18:00-ից մինչև 21:00 ժամանակահատվածում իրականացվող տրանսպորտային փոխադրումներից է: Երթուղային ցանցն անհրաժեշտ է այնպես կառուցել, որ քաղաքացիները երթևեկության ծանրաբեռնված ժամերին երթևեկելու դժվարություններ չունենան»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: