Վթարային շենքերի խնդիրը՝ Երևանի զարգացման ծրագրերում
У вашего броузера проблема в совместимости с HTML5
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերով Աջափնյակ վարչական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Երևանի զարգացման ծրագրերում որպես գերակայություն առանձնացնելով 4-րդ աստիճանի վթարային շենքերում ապրող բնակիչների խնդիրը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շինբարեկարգման տարեկան աշխատանքներում ներառվեց նաև 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ծրագիրը, որի մեկնարկն արդեն տրված է: