Saturday, 13 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Երևանը սպասարկող հիմնական զարկերակները՝ փողոցները, անհրաժեշտ է մշտապես բարեկարգել ու ավելացնել

Երևանը սպասարկող հիմնական զարկերակները՝ փողոցները, անհրաժեշտ է մշտապես բարեկարգել ու ավելացնելУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Ապրիլի 19-ին Երևանի ավագանու թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում թեկնածուն վստահեցրել է, որ առաջիկա տարիներին ևս կշարունակվեն ոլորտի արդեն իսկ սկիզբ առած լայնածավալ աշխատանքները, ինչի արդյունքում մայրաքաղաքում կընդլայնվի նոր ճանապարհների ցանցը, կկառուցվեն մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափող, շրջանցող ճանապարհներ ու տրանսպորտային նոր հանգույցներ։ «Երևանի տերը երևանցին է ու հենց նա է որոշում, թե ինչպիսին պիտի լինի իր մեծ տունը: Եվ մենք, որ ծառայել ու ծառայում ենք Երևանին ու երևանցուն, երբևէ չենք խուսափել լինել մեր համաքաղաքացիների կողքին, տեղեկանալ նրա դարդ ու ցավին և փորձել լուծումներ տալ դրանց: Ու նաև հաշվի առնելով, որ ես էլ ձեզանից մեկն եմ, համոզված եմ, որ միասին պետք է կառուցենք այն ավելի լավ Երևանը, որը հպարտորեն կկարողանանք փոխանցել մեր գալիք սերունդներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Мой аккаунт