Friday, 12 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Հանդիպում «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ղեկավար Պարույր Ջանբազյանի հետ

Հանդիպում «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ղեկավար Պարույր Ջանբազյանի հետУ вашего броузера проблема в совместимости с HTML5
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից մայրաքաղաքում իրականացվող «Հույսի ավան» ծրագրի հետագա ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Պարույր Ջանբազյանի հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մարդասիրական գործունեության ու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրի իրականացման համար և նշել, որ սոցիալական բնակարանաշինության այս ծրագիրն իսկապես սպասված էր։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեգործական ծրագրերին մշտապես աջակցելու համար` «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Պարույր Ջանբազյանը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և վստահեցրել է, որ հիմնադրամի ծրագրերն անպայման կլինեն շարունակական: Պարույր Ջանբազյանը նաև հավելել է, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավորություն կստեղծվի առաջիկա տարիների ընթացքում ավարտին հասցնել բարեգործական ծրագիրը և ավելացնել սոցիալապես անապահով 76 ընտանիքների համար արդեն իսկ կառուցված բնակարանների թիվը:
Мой аккаунт