Wednesday, 17 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Պարզվում է սա երկար մշակված զզվելի մեխանիզմ է / Փաշինյանը դա թույլ չի տա

Պարզվում է սա երկար մշակված զզվելի մեխանիզմ է / Փաշինյանը դա թույլ չի տաУ вашего броузера проблема в совместимости с HTML5

Միքայել Մինասյանի ակտիվության պահերին անխափան գործում է հաղորդակից անոթների օրենքը: Հենց ինքը խոսում է, այդ օրենքի համաձայն, «ղզղնում» է Էդմոն Մարուքյանը: Վերջինիս թիկունքից դուրս է գալիս Գևորգ Գորգիսյանը, որը միայն տոն օրերին է իր մասին հիշեցնում, ու հանկարծ խոսում է հեղաշրջման, իր խոսքերով՝ իշխանափոխության մասին: Մենք որևէ բան չենք ակնարկում. համարյա Արքիմեդի ժամանակներից գործող ֆիզիկայի օրենք է, որը քաղաքագիտության մեջ էլ է շարունակում օրենք մնալ: Ի դեպ, Գևորգ Գորգիսյանը մեզ դատի է տվել՝ իրեն ինչ-որ բան անելու համար: Թե ինչի համար, նշված չէ ծանուցագրում. անիծվի հաղորդակից անոթների այդ օրենքը:

Հաղորդակից անոթների օրենքը դրսում և ներսում

Այս օրերին քոչարյանա-միշիկական քարոզիչներն ու վարձկանները բավական ակտիվորեն շրջանառության մեջ են դրել այն թեզը, որ հեղաշրջումը կարող է լինել նաև ներսից: Այսինքն, խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի խմբի իրենցով անեն, դրան գումարեն Լուսավորին ու ԲՀԿ-ին, ինչի հետևանքով խորհրդարանական ուժերի նոր հարաբերակցություն կստեղծվի, սա էլ իր հերթին կհանգեցնի կամ կառավարության փոփոխության, կամ էլ ճգնաժամի:

Որ «Իմ քայլում» շատ են հեղհեղուկ դեմքերը, որոնք որոշակի իրավիճակներում կարող են ճամբարափոխ լինել, փաստ է: Այնտեղ մարդիկ կան, որ ի սկզբանե տակից իշխանությունների դեմ են գործել, կան այնպիսիք, որոնք չեն էլ թաքցնում իրենց հակակրանքը իշխանությունների նկատմամբ:

Օրինակ, Սոֆյա Հովսեփյանը: Չենք զարմանա, եթե առաջիններից մեկը ինքը լքի «Իմ քայլը» խմբակցությունը: Ավելի ճիշտ՝ իրավաբանորեն գրանցի այն փաստը, որ վաղուց այդ խմբակցության հետ որևէ կապ չունի: Երկու օր առաջ Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ Սոֆյա Հովսեփյանը գրառում էր կատարել, հարցի շուրջ հանդիպել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ չէր դիմացել ու «քոմենթ» էր գրել. «Դեռ որ մենակ անվստահություն եք տարածել այս գործընթացի հանդեպ։ Ուրախ եմ, որ վերջապես վստահությունից եք խոսում, տիկին Հովսեփյան»: Այսինքն, պատգամավորներ կան, որոնք իշխանությունների «այ ստեղն են հասցրել»:


«Ռազմինֆոն» էլ իր հերթին հիշեցնում է, որ նման զորավարժություններ Ադրբեջանը անում է պարբերաբար՝ տարեկան 3-4 անգամ: Սա կլինի այս տարվա երկրորդ խոշոր զորավարժությունը: Նախորդը եղել էր մարտին: Նախորդ տարվա մայիսին ևս անցկացվել են լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ:

Ինչո՞վ են խնդրահարույց ադրբեջանական զորավարժությունները

Նախ և առաջ պիտի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը ինչպես կորոնավիրուսից առաջ, այնպես էլ կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում ռազմաքաղաքական առումով շարունակում է մնալ բավական անկանխատեսելի երկիր, և այս իմաստով կան լուրջ մտավախություններ, որ Ադրբեջանը գուցեև փորձի օգտվել ղարաբաղյան հակամարտության միջազգային վերահսկողության թուլացումից: Իսկ դրան իրենց հերթին նպաստում են նավթային ճգնաժամն ու դրա ֆինանսական, սոցիալ-տնտեսական և նույնիսկ քաղաքական հնարավոր հետևանքները Ադրբեջանական Հանրապետության և Բաքվում իշխող ալիևյան ռեժիմի համար: Այս տեսանկյունից այնքան էլ անհիմն չեն այն անհանգստություններն ու կանխատեսումները, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմի ռազմական ագրեսիվ գործողությունների, սադրանքների՝ Արցախի հարցում կամ ներքաղաքական տիրույթում տակտիկական ինչ-ինչ խնդիրներ լուծելու ակնկալիքով՝ ինչպես եղավ 2016 թ. ապրիլին: Իսկ դրա համար նախադրյալներ ստեղծելու ամենաարդյունավետ ձևերից մեկը զորավարժությունների անվան տակ սահմանին զորք և զինտեխնիկա մոտեցնելն է: Եվ հենց դրա մասին է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը զգուշացրել ադրբեջանական կողմին:

Պատերազմի հավանականությունը շատ ցածր է

Խոսելով թեմայի շուրջ՝ ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը ասում է, որ տեսականորեն նման ռիսկեր կան, բայց գործնականում պատերազմի կամ այլ խոսքերով՝ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հավանականությունը այս պահին շատ ցածր է:

«Չեմ կարծում, թե սա լուրջ պատերազմի նախերգանք է: Եվ այդ կարծիքը ամենից առաջ հիմնվում է Ադրբեջանի ներքին վիճակի վրա՝ սկսած նավթի գների անկումից մինչև Ալիևի իշխանության տատանումներ: Ըստ իս՝ Ալիևի իշխանությունն այս պահին թուլացած է: Նման պայմաններում պատերազմ նրան պետք չէ: Մեծ հաշվով՝ Ալիևին պետք է լարվածություն, որպեսզի փորձի լուծել իր ներքին խնդիրները արտաքին թշնամու պատկերով, բայց ոչ վճռական գործողություններ, որովհետև հաղթանակի հասնելու հավանականությունը շատ չնչին է», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբանը:

Мой аккаунт