Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Փաստաբան Միհրան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցին հաջորդած իրավական զարգացումներին, բերման ենթարկվածների հանդեպ կիրառված միջոցների իրավաչափության խնդրին։
Միհրան Պողոսյանի դիտարկմամբ` վերջին երեք տարում տեղի ունեցած նման դեպքերի առթիվ իշխանությունների կողմից իրականացված գործողությունները զուտ քրեական հետապնդումների համատեքստում շատ հեռու են իրավական լինելուց կամ գնահատվելուց, քանզի ակնհայտ է, որ երկրում կան քրեական գործեր, որոնց նկատմամբ իշխանությունների հետաքրքրությունը խոսում է այն մասին, որ նշված դեպքերի առթիվ օբյեկտիվ քննություն չի կարող լինել, ինչը տեղավորվում է իշխանության կողմից եկող քաղաքական պատվերի շրջանակներում։