Ու՞մ դեմ մեղանչ. Վ. Ղուկասյանը՝ Աստծո, թե՞ Ս. Սարգսյանի
У вашего броузера проблема в совместимости с HTML5
ՏԻմ ընտրություններն արդեն անցյալում են: Ինչպիսին էին անցած ընտրությունները Գյումրիի եւ գյումրեցիների համար, գնահատականներն ու կարծիքները տարբեր կարող են լինել: Սակայն մեկ բան բոլորի մոտ էլ նույնն է. Շատ քչերը կպատկերացնեին ընտրությունների նման սցենար: Ենթադրենք մեկ տարի առաջ գրեթե գյումրեցիների մեծ մասի համար անհավանական էր թվում այն, որ ՎարդանՂուկասյանին հնարավորություն չի տրվելու, որ մասնակցի Գյումրիի քաղաքապետի ընտրություններին եւ միայն նրան կողքից հետեւողի կարգավիճակ է բաժին ընկելու, քանի որ նա տարիներ շարունակ այս իշխանությունների հավատարիմ մարդն է համարվել եւ վայելել է իշխանությունների հովանավորությունը: Սակայն ինչու դա այդպես եղավ, որտեղ էր թերացել Ղուկասյանը, որ նրան որոշեցին պատժել: Դիտեք արխիվի մեկ օրը հաղորդումից մեկ հատված: