Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ Չարլզ Բրաունն իր առաջին իսկ զեկույցներից մեկում հայտարարեց, որ ամերիկացիները պետք է պատրաստվեն մեծ պատերազմի։ Գուցե նաև` սեփական տարածքում։ Չինովնիկի կարծիքով` ԱՄՆ–ն կբախվի հզորությամբ համապատասխան տերության հետ, իսկ կորուստների առումով բուն հակամարտությունը կարող է ավելի մեծ լինել, քան Համաշխարհային երկրորդ պատերազմը։ Ավանդույթի համաձայն`որպես հավանական հակառակորդ Բրաունն անվանեց Ռուսաստանին և Չինաստանին և պատմեց նրանց ռազմական ներուժի անկասելի աճի մասին։ Զարմանալի է, բայց ռիսկերը նվազեցնելու համար գեներալն առաջարկում է հերթական անգամ ավելացնել պաշտպանական ոլորտի ֆինանսավորումը, որի բյուջեն առանց այդ էլ ուռճացված է։