ՔՈ ՁԱՅՆԸ http://www.galatv.am/ Այսօր Գյումրիում տեղի է ունեցել Հենրիկ Կյուրեղյանի անվան նյարդաբուժական կենտրոնի նոր շենքի բացման արարողությանը, որին մասնակցել են ՀՀ առողջապահության փոխնախարարը, Շիրակի մարզպետը, Շիրակի մարզի ոստիկանապետը, ինչպես նաեւ առողջապահական ոլորտի մասնագետներ,աշխատակիցներ Շիրակի մարզպետարանից, Գյումրու քաղաքապետարանից: Մինչ բացման արարողությունը, հնչել են ելույթներ, շնորհավորանքներ, կարեւորվել է Գյումրիում կենտրոնի գործունեությունը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի բնորոշմամբ՝ շենքային նոր պայմաններում կենտրոնն այնքան արդյունավետ պետք է աշխատի, որ հիվանդների թիվը ոչ թե ավելանա, այլ պակասի: ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը նշել է, թե այս կենտրոնին զուգահեռ՝ նյարդաբանական բաժանմունք գործում է նաեւ Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնում, ինչը նշանակում է, որ քաղաքի առողջապահական ոլորտում այս առումով կարող է մրցակցություն առաջանալ, ինչը գովելի է: Ելույթներ ունեցել են նաեւ կենտրոնի տնօրեն Արտյոմ Կյուրեղյանը, ՇՄ առողջապահության վարչության պետը եւ այլոք: