Sunday, 14 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Խոշոր հրդեհ Գյումրիում, պատճառները ճշտվում են

Խոշոր հրդեհ Գյումրիում, պատճառները ճշտվում ենУ вашего броузера проблема в совместимости с HTML5
ՔՈ ՁԱՅՆԸ http://www.galatv.am/ Այսօր ժամը 15-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ այրվում են Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում գտնվող Գյումրու տնային կառավարչության շենքի հարակից տարածքի կառույցները: Կրակը տարածվել է տնային կառավարչության բակում գտնվող պահեստի եւ ավտոտնակների տանիքից: Աշխատակիցները շտապ ահազանգել են փրկարարական վարչություն, ու մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը կառույցի աշխատակիցներն ու թաղամասում ապրողները միջոցներ են ձեռնարկել հրդեհը հանգցնելու ուղղությամբ: Սակայն կրակը տարածվել է, և հրդեհ բռնկվել է նաև տարածքում գտնվող երկու տնակների տանիքներում, որոնցից մեկը բնակելի է: Նշենք, որ տնային կառավարչությունը համակարգում է քաղաքում գործող բոլոր համատիրությունների աշխատանքը: Աշխատակիցները մեր լրագրողին պատմել են, որ իրենք տեղյակ չեն, թե ինչպես կամ ինչից կարող էր հրդեհ առաջանալ: Հրդեհը բռնկվել է տնակներում եւ պահեստներում, որտեղ գտնվում են նաեւ Գյումրու համատիրություններին պատկանող սարքավորումները: Դեպքի վայր են ժամանել մի քանի հրշեջ-փրկարար ջոկատներ, սակայն հրդեհը հանգցնել երկար ժամանակ չի հաջողվել, որովհետեւ կրակը բավականին արագ է տարածվել: Փրկարարները դիմել են Գյումրու քաղաքապետարան` ջրցան մեքենաներ ուղարկելու համար:
Мой аккаунт