Sunday, 14 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Նոր ակնաբուժական կլինիկա «Նաիրի» ԲԿ-ում

Նոր ակնաբուժական կլինիկա «Նաիրի» ԲԿ-ումУ вашего броузера проблема в совместимости с HTML5
ՔՈ ՁԱՅՆԸ http://www.galatv.am/ Նոր ակնաբուժական կլինիկա Նաիրի բժշկական կենտրոնում: Այսօր տեղի է ունեցել էդուարդ Ավետիսովի անվան աչքի միկրովիրաբուժության եւ երեխաների տեսողության պահպանման կենտրոնի պաշտոնական բացումը: Բացման արարողությանը ներկա է եղել առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ-ում ՌԴ հյուպատոսն ու առողջապահության ոլորտի այլ պատասխանատուներ: Հյուրերը շրջել են նորաբաց կլինիկայում, ծանոթացել պայմաններին: Առողջապահության նախարարը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ակնաբուժական կլինիկան ապահովված է անհրաժեշտ բոլոր տեխնիկասարքավորումներով: Տեղի բժիշկները վերապատրաստում են անցել Ռուսաստանի Դաշնությունում: Նորաբաց ակնաբուժական կլինիկայում հնարավոր կլինի կատարել աչքի բարդ վիրահատություններ, որոնց հնարավորությունը նախկինում մեր երկիրը չի ունեցել:
Мой аккаунт