ՔՈ ՁԱՅՆԸ http:/www.galatv.am
Այսօր տեղի է ունեցել Գյումրու արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր: Սակայն մինչ նիստի մեկնարկը` Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ որոշ առաջարկությունների, որոնք իր կողմից ներկայացվել էին ավագանու նիստի օրակարգում ներառելու համար, անդրադարձ չի կատարվել: Առաջարկ էր ներկայացվել, որ Գյումրու ավագանին ՀՀ նախագահին հատուկ առաջարկ ներկայացնի, որ Գյումրիում անօթեւանության խնդիրն իսպառ լուծում ստանա: Իսկ երկրորդ առաջարկությունը վերաբերվում էր Գյումրու ավագանու համար համապատասխան տարածք սահմանելու հարցին, որ ավագանին նիստեր գումարելու դահլիճ ունենա, եւ ավագանու նիստերը չկայանան Սամվել Բալասանյանի աշխատասենյակում: Վերջին հարցին անդրադարձել է նաեւ Սամվել Բալասանյանն ու նշել. «Իսկապես, ես չեմ հասկանում քաղաքապետարանի հետնամասում ի՞նչ խանութներ են սարքել, էդտեղից մի մուտք պետք է բացվի, որ ավագանին ներսուդուս անի եւ համապատասխան աշխատասենյակներ ունենա: Հակառակ դեպքում՝ դրանք կքանդվեն: Ո՞վ է տեսել էսքան տարվա մեջ ավագանին նստելու տեղ չունենա: Գյումրու ավագանին քննարկել է Գյումրու քառամյա զարգացման ծրագիրը: