Monday, 22 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

ԳՆԴԱԿ ՈՐՈՏԱՑ

ԳՆԴԱԿ ՈՐՈՏԱՑУ вашего броузера проблема в совместимости с HTML5
http://www.facebook.com/HoHiTa Սօսէ Մայրիկ (1868--1953) Ո՞նց դիմացաւ սիրտդ Սօսէ՜ անմարդկային ցաւերին, քո կրծքի տակ վեհ Նեմրո՞ւթն էր, թէ՞ հաւատքը մեր վերին: Դու՞ փակեցիր աչքերը լոյս քո Սերոբի դիւցազուն, չ'պատռուե՞ց սիրտդ արդեօք, չ'անիծեցի՞ր Աստծուն: Եւ ի՞նչ ուժ էր, որ քեզ պահեց քաջակորով աննկուն, ասա, ինչպէ՞ս չ'խենթացար, երբ մորթեցին քո որդուն: Եւ ապրեցիր քո մէջ սեղմած վշտի գետերը վարար, ֆիդայուհու քո զօրութեամբ հայոց ազգին եղար մայր: Վիշտդ ծով էր, բայց քո կեանքը դարձաւ ոգու յաղթանակ, գուրգուրեցիր հայ որբերին, եւ քո սերն էր անհատակ: Այս աշխարհում զէնքը մնաց հաւատարիմ քեզ ընկեր եւ ողբի տեղ դու երգեցիր մարտնչելու օրօրներ: Քո կրծքի տակ, Սօսէ մայրիկ, վեհ Նեմրութն է հառաչում, դու զինավառ աստուածուհի մեր լուսաբաղձ պայքարում: Վարուժան Խաստուր
Мой аккаунт