Խոսքերը՝ Գ. Էմին
Երաժշտությունը՝ Երանուհի Հունանյան
Կատարում են Արամ Հունանյանն ու Արմեն Հունանյանը
Մայրի՛կ, սիրի՜ր այս աղջկան,
Ինչպես ի՛նձ ես սիրում.
Այս աղջկան՝ դևի՛ պես չար,
Հրեշտակից սիրո՜ւն...
Հաճախ, մայրիկ, սերը նրա
Սրտիս վի՜շտ է բերում,
Բայց դու ների՜ր, ների՜ր նրան,
Ինչպես ես եմ ներում։
Բայց եթե նա (Աստվա՜ծ չանի...)
Լինի նենգ ու դավող,
Ատիր նաև ... իմ փոխարեն,
Ես ... ատել չե՜մ կարող։