Sunday, 14 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

ԳՈՒՍԱՆ ՇԱՀԵՆ. ԽՌՈՎԱԾ Է. Լուսիկ Քոշյան

ԳՈՒՍԱՆ ՇԱՀԵՆ. ԽՌՈՎԱԾ Է. Լուսիկ  ՔոշյանУ вашего броузера проблема в совместимости с HTML5
ԽՌՈՎԱԾ ԷՐ Այսօր, ես՝ իմ յարին տեսա, թուխ մազերը օլորած էր, Բարև տվի, բարև չառա, գուցե ինձնից խռովա՞ծ էր, Նայի դեմքին՝ կարմիր խնձոր, լուսնի նման բոլորած էր, Սիրտը՝ ելած, աչքերը՝ թաց, անձրևի պես վարարած էր, Կայծակ դառած, խփեց անցավ, որոտի պես վրդովված էր: Ասի՝ էդպես սիրտդ տխուր, ո՞ւր ես գնում, ջանիդ մատաղ, Կա՛նգ առ, սիրտդ թեթևանա, զուր ես գնում, նանիդ մատաղ, Ականջ արա, բան եմ ասում, լուռ ես գնում, բոյիդ մատաղ, Չէ՞ որ, դու՝ իմ, ազիզ յարն ես, ո՞ւր ես գնում, սոյիդ մատաղ, Արի նստենք, զրույց անենք, սիրտդ ինչո՞ւ պղտորված է: Ա՜խ իմ յարը, անցավ գնաց, աղաչեցի՝ ետ չդառձավ, Ուր որ գնաց, հետևեցի, մինչև Լուսո աստղը ելավ, Գնաց-գնաց ու ման եկավ, սիրտս էլ հանեց հետը տարավ, Ասավ. - «Շահեն, էդ քո սիրտը, սրտիս դեղ ու դարման չարավ», Նոր հասկացա, որ իմ յարը իմ արվեստից խռոված էր:
Мой аккаунт