Շրջայց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով-Taron Margaryn's Channel
У вашего броузера проблема в совместимости с HTML5
Ապրիլի 26-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր աշխատանքային շրջայցը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սկսել է բակային տարածքներից: Քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերով Քանաքեռ-Զեյթունում նույնպես համալիր բարեկարգման ծավալուն աշխատանքներ են ընթանում. բարեկարգվում են բակային տարածքները, տեղադրվում են զրուցարաններ, նստարաններ, ինչպես նաև երեխաների համար խաղային ատրակցիոններ, վերականգնվում է կենտրոնական և երկրորդական փողոցների ասֆալտբետոնե ծածկը, թարմացվում են կանաչ գոտիները: