Saturday, 20 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Սարսափեցնող արխիվները բացվեցին․ Այն ինչ կատարվեց հետո պարզապես դիտել է պետք

Սարսափեցնող արխիվները բացվեցին․ Այն ինչ կատարվեց հետո պարզապես դիտել է պետքУ вашего броузера проблема в совместимости с HTML5

Հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, մեկնաբանելով «Մարտի 1-ի» գործի շուրջ ստեղծված իրավիճակը, բավական սուր հայտարություններով է հանդես եկել ՀՀ ներկա իշխանությունների հասցեին՝ ակնհայտորեն ու անթաքույց կերպով պաշտպանելով Ռոբերտ Քոչարյանին: «Դա նույնն է, թե Նիկոլ Փաշինյանն այսօր սահմանադրական կարգը տապալի, որ նորից մնա վարչապետ։ Սա մի քիչ ծիծաղելի է։ Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանություն չէ։ Իշխանությունում գտնվող մարդն ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում»,-այս մասին հայտարարել է Բալասանյանը՝ մեկնաբանելով Քոչարյանի դեմ առաջադրված մեղդրանքը: Անդրադառնալով մեղադրանքի հիմքում դրված 0038 հրամանին` Բալասանյանը հայտարարել է՝ դրանում բանակը քաղաքական պրոցեսներին մասնակից դարձնելու մասին խոսք չկա։ «Զորքը բերվել է զորանոցային վիճակի և չի մասնակցել քաղաքական իրադարձություններին»,-մասնավորապես՝ ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը: Բալասնայանի նմանօրինակ հայտարարություններն իրականում խորը շերտեր ունեն: Բալասանյանը փաստացի իրեն հակադրում է Հայաստանի իշխանություններին՝ ակնհայտորեն հակառակ պնդումներով հանդես գալով մի հարցի վերաբերյալ, որը հեղափոխությունից հետո դարձել է բախման կետ անցյալի ու ներկայի միջև, յուրատեսկ ջրբաժան: Հարցն այս պարագայում, թերևս, մեկն է՝ ի՞նչն է ստիպում Արցախի անվտանգության խորհդի քարտուղարին հանդես գալ փաստացի Քոչարյանի պաշտպանության դիրքերից, և արդյոք այս հակադրությունը կարո՞ղ է կապ ունենալ Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպման անցքերի հետ: Առաջին հայացքից թվում է՝ որևիցե տարաձայնություն չպետք է լինի հայաստանյան իշխանություների ու Արցախի ղեկավարության միջև առնվազն անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ. երկու կեղմերից էլ հնչում են մինչև վերջ հայկական շահերն առաջ տանելու, Ադրբեջանին որևիցե բան չզիջելու մասին հայտարարություններ (համենայն դեպս՝ անվտանգության առնչվող հարցերում), և հունվարի 28-ն ակնհայտորեն վկայեց այդ մասին,երբ մեկը մյուսի հետևից հանրությունն ականատես դարձավ նմանբովանդակ հայտարարությունների: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ է Բալասանյանն ակնհայտորեն փորձում Փաշինյանին ինչ-որ ակնարկներ անել, ի՞նչ գիտի նա, որ չգիտեն այլոք, արդյոք կարելի՞ է Բալասանյանի՝ Քոչարյանին պաշտպանելու անթաքույց ցանկության մեջ տեսնել Արցախի ղեկավարության կոլեկտիվ վերաբերմունքը «Մարտի 1-ի» գործի շուրջ ընթացող պրոցեսներին, թե՞ սա մասնավոր տեսակետ է, և կամ այդ վերաբերմունքն արդյունք չէ՞ շատ ավելի խորը հակասությունների, որ ոմանք սկսել են նշմարել երկու երկրների ղեկավարությունների միջև: Բոլոր դեպքերում ակհայտ է, որ Արցախի շուրջ ինչ-որ պրոցսներ են ընթանում, որոնք ոչ ոք կարծես չի ցանկանում մինչև վերջ բացահայտել, և շատերը հակված են բավարարվել ընդհանուր, կասկածներն այդպես էլ չցրող հայտարարույուններով, ու սա այն դեպքում, երբ ադրբեջանցիները գնալով է՛լ ավելի են լկտիանում, հեռակա խորհուրդներ տալիս Փաշինյանին ասենք ինչ-որ վերլուծաբանի շուրթերով


Մարտի 1-ին բաշխված այս իրային ունեցվածքի ցուցակի մասին հատված կա նաև «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում:
Փաստաթղթի աղբյուրը կցված է հղման մեջ shorturl.at/astyR

Мой аккаунт