Sunday, 14 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Քրիստոնեական 3 Լավագույն Ֆիլմեր Զղջման Մասին, որ Պետք է Անպայման Դիտել

Քրիստոնեական 3 Լավագույն  Ֆիլմեր Զղջման Մասին, որ Պետք է Անպայման ԴիտելУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Ողջույն սիրելի բարեկամներ: Այսօր ուզում եմ ձեզ պատմել 3 Քրիստոնեական լավագույն ու հետաքրքիր ֆիլմերի մասին, որոնք անպայման պետք է դիտել: Երբ դուք հաջորդ անգամ մտածեք թէ ինչ դիտել, հիշեք այս հետաքրքիր ֆիլմերը զղջման, ապաշխարության ու հոգևոր պայքարի մասին: Առաջինը Կղզին է (Остров 2006): Այն պատմում է մի անսովոր վանականի մասին զղջման կյանք է անցկացնում Ռուսաստանի հյուսիսում գտնվող հեռավոր վանքերից մեկում: Վանականներից շատերը նրան չեն հասկանում, իսկ վանքի այցելուները հավատում են, որ մարդն Աստծուց շնորհ ունի բուժելու և դևերին հալածելու համար: Ֆիլմը ցուցադրում է հանցանքի ու զղջման մի գեղեցիկ պատմություն շատ հետաքրքիր ավարտով: Երևի արդեն տաս անգամ դիտել եմ ու դեռ էլի կդիտեմ: 2րդ ֆիլմը կոչվում է Վանականն ու Դևը (Монах и бес 2016): Այս հետաքրքիր ֆիլմը պատմում է մի վանականի մասին, ով գալիս է մի նոր վանք ու ձգտում իր հոգևոր կյանքը շարունակել այդ նոր վանտքում: Բայց դևը հանգիստ չի տալիս այս խոնարհ վանականին ու երբեմն հայտնվում է, որպես լեգիոն, ձգտելով գայթակղել վանականին թողնել Աստուծո ճանապարհը: Այս ֆիլմը սեփական անձն ուրանալու լավագույն օրինակներից մեկն է: Այս ֆիլմը դիտելուց հետո հասկացա թէ ինչ մեծ ու հզոր բան է չարդարացնել սեփական անձը և ուրանալ այն հանուն Քրիստոսի: Եթե մինչև վերջ դիտեք կիմանաք թէ ինչու եմ այդպես գրում: 3րդ ֆիլմը կոչվում է Փրկվիր Եղբայր: (Спасайся, брат! 2015): Սա զղջման, սեփական սխալները տեսնելու և խոնրահվելու մասին լավագույն ֆիլմերից մեկն է: Մի բանտից, որը գտնվում էր մի վանքի մոտ, փախչում է մի Եգոր անունով մի բանտարկյալ, ով ուզում է վրեժ լուծել իրն դավաճանած ընկերոջից: Եգորը, խույս տալով հետապնդումից թաքնվում է մի խցում, ուր աղոթում էր հայր Արսենը: Հայր Արսենը Աֆղանական պատերազմի վետերան էր ու երկար տարիներ ապրում էր այդ վանքում: Նա էլ աշխարհից հեռանալու իր պատճառներն ուներ ու թաքցնում էր դա մարդկանցից: Բայց պատերազմում իր հետ կատարվածը նրան մինչ օրս հանգիստ չէր տալիս: Մեղքի մշտական զգացումը նրան հանգիստ չէր տալիս: Եվ ահա մի օր նրան հնարավորություն է տրվում շտկել իր սխալը: Այս ֆիլմն անպայման պետք է դիտել: Դուք կտեսնեք թէ ինչ գեղեցիկ բան է փոխվելը, ինչ գեղեցիկ բան է երբ սիրտդ չարությունից փոխվում է դեպի զղջում ու տակնուվրա լինում: Հետո գալիս է խաղաղությունը: Սիրելի բարեկամներ, սրանք իմ տեսած ամենահետաքրքիր ու լավագույն Քրիստոնեական հոգեբանական ֆիլմերն են հոգևոր կյանքի, զղջման ու հոգևոր պայքարի մասին: Եթե դուք էլ դիտել էք, գրեք կոմենտների բաժնում ձեր կարծիքը: Ես այս ֆիլմերը օնլայն դիտելու հղումները կդնեմ կոմենտների բանժնում, որպեսզի ովքեր դեռ չեն դիտել կարողանան դիտել: (Սիրելի բարեկամներ, բաժանորդագրվեք այս ալիքին առաջիկա զրույցների համար: Եկեք միասին տարածենք Ավետարանը: Եթե ցանկանաք օգնել, կարող էք նվիրաբերել այստեղ http://www.tinyurl.com/barekam որպեսզի Աստուծո Խոսքը կարողանանք ավելի շատ մարդկանց հասցնել):
Мой аккаунт