Saturday, 20 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Այլանդակ տեսանյութի հետքերով / Ցավալի է, որ Քոչարյանը ջուրն արյունից չի տարբերում

Այլանդակ տեսանյութի հետքերով / Ցավալի է, որ Քոչարյանը ջուրն արյունից չի տարբերումУ вашего броузера проблема в совместимости с HTML5

Ռ. Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստաբան Սեդա Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների միջնորդությունը օբյեկտիվորեն կմերժվի: «Կարծում եմ՝ դատավորը պետք է ունենա համոզմունք՝ արդյոք այդ անձի խափանման միջոցը փոխելով՝ չի մեծացնելու արդարադատությանը խոչընդոտելու վտանգը կամ փախուստի հավանականությունը»:


Փաստաբանի խոսքով՝ երաշխավորություն ներկայացրած անձինք՝ Արցախի և Հայաստանի նախկին վարչապետները կարծում են, որ իրենք կարող են Ռ. Քոչարյանի վարքը հսկել, և որ իրենց խոսքը նրա համար մեծ արժեք ունի. «Սակայն Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ դատարանը չպետք է սպասեր երաշխավորության, այլ պետք է հավատար իր խոստմանը, որ ոչինչ չի անի: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը չի հենվում երաշխավորների միջնորդության վրա, նրա հայտարարությունից պարզ դարձավ, որ նրանց չի ընդունում որպես իրեն խորհուրդ տվողներ»:

«Պաշտպաններն ամեն ինչ անում են, որ Ռ. Քոչարյանը Հայաստանից հեռանա, Ռ. Քոչարյանը պատրաստ չէ հրապարակավ լսել այս գործում առկա քրեական փաստերը»,- նշեց փաստաբանը,- Ռ.Քոչարյանը համարում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը ջուր է: Ցավալի է, որ մարդը ջուրն արյունից չի տարբերում:

Ս. Սաֆարյանն ընդգծեց, որ Քոչարյանի հույսը ՍԴ-ն է, որն այս կազմով որքան երկար կյանք ունենա, ժողովրդի կյանքն այդքան կարճ կլինի:


Ապրիլյան քառօրյա հանձնաժողովի հարցերին պատասխանելու եկած նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին հարցեր ուղղող լրագրողները բաց թողեցին թերեւս կարեւոր հարցերից մեկը՝ Հայաստանի գազի գինը, որի առումով Կարեն Կարապետյանը ունի «նեղ մասնագետի» կարգավիճակ: Միեւնույն ժամանակ, իրավիճակի ինտրիգը այն է, որ ըստ մամուլի հրապարակումների՝ հենց Կարապետյանն է նաեւ փորձում հասնել Հայաստանի համար գնի թանկացման:

Թեեւ նախկին վարչապետին հարց չուղղվեց, սակայն այլ հարցերին նրա պատասխանների տրամաբանությունը հուշում է, որ նա կարծես թե չի հայտարարում Հայաստանի կառավարության հետ կոնֆլիկտի մասին: Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կառավարության գործունեության շրջանակում շատ հարցեր կան, որոնց հետ համաձայն չէ: Միեւնույն ժամանակ, անդրադառնալով դեռեւս 2018-ի ապրիլի 23-ին կալանատանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը եւ պայմանավորվածություններին, նա ազդարարեց, թե դա իրենց ներքին գործն է, եւ պայմանավորվածություններ խախտված չեն:


Այլ կերպ ասած, Կարապետյանն արձանագրում էր, որ չունի կառավարության, մասնավորապես Փաշինյանի հետ կոնֆլիկտի պատճառ, ըստ այդմ՝ չունի նրա դեմ գործելու անհրաժեշտություն:

Թե որքանով է այդ ակնարկն անկեղծ, դժվար է ասել, սակայն գազի հարցում ինտրիգներից դուրս խնդիրն այն է, թե արդյոք Կարեն Կարապետյանը փորձում է իր հնարավորությունն օգտագործել Հայաստանի համար: Մասնավորապես, նա ոչ միայն Գազպրոմի կառավարման համակարգի մենեջեր է, այլ դեռեւս ՌԴ վարչապետ Մեդվեդեւի պաշտոնավարման շրջանում նշանակվեց նրան կից փորձագիտական խորհրդի նախագահության անդամ: Իսկ այդ նախագահությունը բավական պատկառելի կազմ ուներ՝ ՌԴ նախկին վարչապետներ Ստեպաշին, Ֆրադկով եւ Զուբկով, իսկ խորհուրդը գլխավորում էր ՌԴ գորշ կարդինալ համարվողներից մեկը՝ ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վոլոշինը:

Անկասկած է, որ ՌԴ ներիշխանական համակարգի պատկառելի այդ կազմում հայտնվելը շարքային կարգավիճակ չէ: Իհարկե, պարզ չէ, թե ինչ եղավ այդ կազմը իր կարգավիճակով վարչապետի փոփոխությունից հետո, որ տեղի ունեցավ դրանից կարճ ժամանակ անց: Խորհուրդը եւ դրա նախագահությունն իր կարգավիճակով մնու՞մ է նոր վարչապետին կից, թե՞ ոչ:

Բոլոր դեպքերում, փաստն ինքնին խոսում է Կարեն Կարապետյանի որոշակի դերակատարման մասին ոչ միայն որպես Գազպրոմի մենեջերներից մեկը: Ավելին, ռուսական Գազպրոմը սահմանին գինը նվազեցնելու՝ եւ այդպիսով ներքին գինը թանկացումից զերծ պահելու Հայաստանի նամակին ի պատասխան արձագանքել էր, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, բայց որոշումը կառավարության մակարդակում է:

Առայժմ պարզ չէ, թե ինչ փուլում է ընթացքը, սակայն օրերս խորհրդարանում Հայաստանի վարչապետի անդրադարձից նշմարվում էր, որ բարդ փուլում է:

Ունի՞ Կարեն Կարապետյանը որեւէ ներգրավում այդ փուլում Հայաստանի համար շահեկան որոշում ձեւավորելու գործընթացում: Թե՞ Հայաստանի կառավարությունը չի դիմել նրա հնարավորությանը, «պարտքի տակ» չմնալու համար:

Мой аккаунт