У вашего броузера проблема в совместимости с HTML5
Շինարարական փոշու եւ աղբի մեջ վերափոխվող մայրաքաղաքի ո՞ր շենքն այսօր թեկուզ 200 տարվա պատմություն ունի։ Այս հարցը «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանն ուղղում է այսօր մայրաքաղաքը փուչիկներով և արհեստական թիթեռներով զարդարող պաշտոնյաներին;
1839 թվականին կառուցված սպայի տունը, օրինակ, տեսել է Հայաստանի խորհրդայնացումն ու անկախացումը, ընդունել Խաչատուր Աբովյանին, դարձել է թատրոնի և կինոյի շենք, այնուհետ ծառայել իբրեւ զինվորականների կացարան, սակայն քանդվեց անկախ Հայաստանում։ 175 տարվա պատմություն ունեցող հուշակոթողը, քաղաքային իշխանությունը 2005 թվականին որոշեց ու փոխարինեց էլիտար շենքով և պիցերիայով։