Saturday, 13 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Ձկների պատճառով Գայ գյուղը ջրազրկվում է

Ձկների պատճառով Գայ գյուղը ջրազրկվում էУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Արմավիրի մարզի Գայ՝ նախկին Խաթունախ գյուղը, որը հայտնի էր իր ջրառատությամբ, այսօր անապատանում է։ Ըստ բնակիչների, խմելու ջուր չունենալու պատճառը Բնապահպանության նախարարության թուլտվությամբ գործող ձկնաբուծարաններն են: Գայի բանակիչներն իրենց խնդիրը բնապահպանության նախարարությանը ներկայացրել են դեռեւս երկու տարի առաջ: Իսկ ինչո՞ւ այդ մասին չեն բարձարձայնում այսօր. «Մեզ չեն լսի, մեզ չեն լսի մեկ է»,-ասաց բնակիչներից Երջանիկ Ասլանյանը։ 800 հեկտար վարելահող ունեցող գյուղը նաեւ ոռոգման ջրի խնդիր ունի: Բանջարանոցներով հարուստ գայեցիները կանգնել են փաստի առաջ: «150-200 հազար փող ենք տվել, ցելոֆանապատել ենք, ջերմություն ենք տվել, բայց ծախսը չենք հանել, 30 դրամով ենք ծախում, որ ջրի պատճառով տեսեք ինչ է կատարվում, ջուր չկա: Ամբողջը չորացել է»,- ասաց Գյուլնարա Խաչատրյանը։ Մոտ 200 տարվա պատմություն ունեցող գյուղի բնակիչներին այս պահին մեկ հարց է հուզում, ինչպես են վճարելու ջերմոցների համար բանկերից վերցրած վարկերը: Իրենց արդար քրտինքով գյուղը շենացնող գայեցիներն ակնկալում են, որ հուլիսի 8-ին կայանալիք գյուղապետի ընտրություններից հետո ինչ -որ բան կփոխվի: Ի դեպ, մեր նկարահանման պահին Գայի գյուղապետը տեղում չէր, մեր հարցերին պատասխանեց նրա տեղակալ Խուրշուդ Քոչարյանը. «Չկա բայց կլինի, հա-հա անպայման կլինի»։
Теги: gjux jur

Мой аккаунт