У вашего броузера проблема в совместимости с HTML5
Երևանի թիվ տասնմեկ հատուկ օժանդակ դպրոցում սովորում է 74 ծանր, չափավոր և թեթև մտավոր հետամնացության խնդիրներ ունեցող երեխա: Յուրաքանչյուրին անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում, նրանք ունեն իրենց աշխարհը. դժվար են շփվում, հազվադեպ ընկերանում: Սակայն այսօր ավելի քան պատրաստ էին ընդունել ուշադրության ցանկացած դրսևորում: Երևանի պետական համալսարանի Երիտասարդ համալսարանականների միավորում հասարակական կազմակերպության անդամները այսօր այցելեցին նաև հերթական մանկատուն: