Ողբերգական ավտովթար Լոռու մարզում, քաղաքացիները դուրս են բերել մահացածին եւ վիրավորին
У вашего броузера проблема в совместимости с HTML5
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Օպել մակնիշի 89 ՏՏ 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23 կմ հատվածում Դսեղ գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 60 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիները իրենց ուժերով ձորից դուրս են բերել վարորդին եւ ուղեւորին, որոնցից մեկը եղել է մահացած: Մանրամասները` http://shamshyan.com/arm/2013-08-21-avtovtar-lori.html http://shamshyan.com/arm/2013-08-22-Lori-car-crush.html