Sunday, 14 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

HQC qnnichy, vtari e entarkvel, 30.11.2011, News.armeniatv.com

HQC qnnichy, vtari e entarkvel, 30.11.2011, News.armeniatv.comУ вашего броузера проблема в совместимости с HTML5
նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում «Նիսսան Պայտֆայնդեր» մակնիշի 067 ՏՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Երևան ավտոճանապարհի Հրազդանի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` վարչության պետի տեղակալ Կորյուն Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնի է դարձել, որ նշված ավտոմեքենան վարել է Հայաստանի հատուկ քննչական ծառայության քննիչ Արմեն Նադիրյանը, ով ավելի ուշ` վթարից հետո, բուժզննման նպատակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Գլխիվայր շրջված ավտոմեքենան ձորից դուրս է բերվել վերամբարձ կռունկի օգնությամբ:
Мой аккаунт