Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են ВАЗ 21014-ն ու Mercedes-ը. վերջինը հայտնվել է ձորում
У вашего броузера проблема в совместимости с HTML5
Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ, 41-ամյա Մանվել Ղույումչյանի վարած Mercedes մակնիշի 35 MC 391 համարանիշի և Չարենացավան քաղաքի բնակիչ 23-ամյա Մասիս Պողոսյանի վարած ВАЗ 21014 մակնիշի K 232 XK 199 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում:
Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2018/08/17/1103262/