Sunday, 14 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Vtaric 4 hogi e mahacel News.armeniatv.com

Vtaric 4 hogi e mahacel News.armeniatv.comУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Այսօր դեկտեմբերի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես News.armeniatv.com-ին դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 19:00-ի սահմաններում Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրի հատվածում, Վարդենիս քաղաքից դեպի Ճամբարակ տանող ուղեմասում, 1961 թ. ծնված Քաջիկ Խաչատրյանը վարելով Գազ-31029 մակնիշի 35 ԼՏ 710 համարանիշի ավտոմեքենան բախվել է 1988 թ. ծնված, Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի բնակիչ Մհեր Դաշյանի կողմից վարած Վազ 21013 մակնիշի 35 ԼԼ 307 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով վարորդ Մհեր Դաշյանը, և ավտոմեքենայի ուղևորներ 1989 ծնված Արթուր Դաշյանը, Սուսաննա Ղուկասյանն ու Անդրանիկ Վանոյանը մահացել են: Իսկ Գազ-31029-ի վարորդ Քաջիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալ: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները, 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի և 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, 4-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Մահացածներին Վազ 21013-ից դուրս են բերել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարները, տեղի բնակչության օգնությամբ: Արդեն դեպքի վայր են ժամանում ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի օպերատիվ քննչական խումբը: Փաստի առթիվ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի, 3-րդ մասի հատկանիշներով:
Мой аккаунт