У вашего броузера проблема в совместимости с HTML5
սեպտեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես դեպքի վայրից news.armeniatv.com-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից տեղեկացրել են ոստիկանության Աշտարակի բաժին, որ իրենց մոտ է տեղափոխվել Արագածոտնի մարզի Առուջ գյուղի բնակիչ 1993 թ. ծնված Լեվիկ Վահանյանի դիակը:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Տիգրան Բաղդասարյանի գլխավորությամբ:
Այնուհետև հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի քննչական բաժանմունքի քննիչ Սլավիկ Բարսեղյանը:
Պարզվել է որ նոեւյն օրը ժամը 13:00-ի սահմաններում Առուջ գյուղի գյուղամիջյան ճանապարհին, գյուղապետարանի դիմաց նույն գյուղի բնակիչ 1990 թ. ծնված Արշավիր Մարգարյանը վարելով ՎԱԶ 21011 մակնիշի 62 ՏՕ 287 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի աջակողմյան մասը ու շրջվել, որի հետևանքով Լեվիկ Վահանյանը մահացել է: Ավտոմեքենան տեղափոխվել է ոտիկանության Աշտարակի բաժնի տուգանային հրապարակ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Արագածոտնի քննչական բաժնի, Աշտարակի քննչական բաժանմունքում, հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օրի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: