Monday, 15 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Մուշեղ Իշխան - Կարոտ

Մուշեղ Իշխան - ԿարոտУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Երաժշտություն` Արթուր Մեսչյան Ասմունքող` Կամո Տեր-Պետրոսյան ԿԱՐՈՏ Ես տեսա բազում տաճարներ շքեղ Իմ տարագնաց ճամբուս երկայնքին, Բայց հոգիս կարոտ մնաց ամեն տեղ Հայ գեղջուկ ժամեր, ձեր խոնարհ տեսքին: Ճանչցա խորաններ ջահազարդ ու վառ, Կամարներ` համակ արծաթ ու ոսկի, Ճանչցա սրբազան արձաններ մարմար, Բայց հոգիս կարոտ մնաց աղոթքի: Պերճ ու վիթխարի գմբեթներու տակ Եվ ոսկեքանդակ հաղթ սյուներու մոտ Ես որոնեցի Անին ավերակ Եվ Զվարթնոցի քարերը մամռոտ: Իմ տարահալած ճամբուս ընթացքին Տեսա տաճարներ ես երկնասլաց- Կոթողներ անմահ երկնային փառքին- Բայց քեզ չգտա, ո՛վ հայու Աստված: Ես թափառահած ու խոնջ ուխտավոր` Օտար սուրբերու սեմին այցելու, Կ՛երազեմ ահա վանք մը դարավոր` Գրկին մեջ անուշ հայոց լեռներու: Մոտիկ ու հեռու զանգերու ձայնով, Աշխարհի բոլոր զանգատուներեն Կը կանչեն անվերջ զիս մայրագորով Սուրբ Էջմիածինն ու Հռիփսիմեն...
Мой аккаунт