Monday, 15 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Արթուր Մեսչյան - Երկիր հնամյա

Արթուր Մեսչյան - Երկիր հնամյաУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Հատված «Միքայել Նալբանդյան» («Գիշերվա մեջ առկայծող կրակ») ֆիլմից (1983թ.) Խոսք` Մուշեղ Իշխան, Երաժշտություն` Արթուր Մեսչյան Երկիր հնամյա, երկիր հայրենի Ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին Քո հավերժական հմայքը չունեն, Լեռներից այն կողմ, ամպերից անդին... Որքան էլ Քեզնից Ես սուրամ հեռու, Որքան էլ օտար հողերում լինեմ, Անհունության մեջ, միջոցին թափուր Ես Քեզ կորոնեմ հայրենի իմ տուն... Դու առաջին սեր և վերջին կարոտ, Հուշերի նվագ ուրախ ու ցավոտ, Շրթերիս վրա կմնաս միշտ Դու, Մայրական համբույր, իմ կարոտ տխուր... Երկիր հնամյա, երկիր պապենի, Քո հոգուց շաղված լեզու մայրենի, Քո հոգուց բուսած տենչանք ու կարոտ, Ի՞նչ եմ առանց Քեզ` միայն անտունի... Ամպամած ձմեռ, թե պայծառ գարուն, Հուշերի նվագ ուրախ ու ցավոտ, Շրթերիս վրա կմնաս միշտ Դու, Մայրական համբույր, իմ կարոտ տխուր... Երկիր հնամյա, երկիր պապենի, Քո հոգուց շաղված լեզու մայրենի, Քո հոգուց բուսած տենչանք ու կարոտ, Ի՞նչ եմ առանց Քեզ` միայն անտունի...
Мой аккаунт