Sunday, 14 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Շուշան Պետրոսյան-- Օրօրոցային "Արի իմ սոխակ" ©

Շուշան Պետրոսյան-- Օրօրոցային "Արի իմ սոխակ" ©У вашего броузера проблема в совместимости с HTML5
Շուշան Պետրոսյան-- Օրօրոցային "Արի իմ սոխակ" © Արի', իմ սոխա'կ, թո'ղ պարտեզ, մերին, Տաղերով քո'ւն բեր տղիս աչերին. Բայց նա լալիս է, դու, սոխա'կ, մի' գալ. Իմ որդին չուզե տիրացու դառնալ: Ե'կ, աբեղաձա'գ, թող արտ ու արոտ, Օրորե' տղիս, քնի է կարոտ. Բայց նա լալիս է, դու, ձագո'ւկ, մի' գալ, Իմ որդին չուզե աբեղա դառնալ: Թո'ղ դու, տատրակիկ, քու ձագն ու բունը, Վուվուով տղիս բեր անուշ քունը. Բայց նա լալիս է, տատրակիկ, մի՜ գալ, Իմ որդին չուզե սգաոր դառնալ: Կաչաղա'կ ճարպիկ, գող, արծաթասեր, Շահի զրուցով որդուս քունը բեր. Բայց նա լալիս է, կաչաղակ, մի' գալ. Իմ որդին չուզե սովդաքար դառնալ: Թո'ղ որսդ, արի', քաջասի'րտ բազե, Քու երգը գուցե իմ որդին կուզե... Բազեն որ եկավ` որդիս լռեցավ, Ռազմի երգերի ձայնով քնեցավ: Խոսք` Ռաֆայել Պատկանյան
Мой аккаунт