ՏԵՐԵՎԱԹԱՓ
Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։
Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ...
Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,
Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այնուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ...
Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,
Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։
ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՏԵՐևԱԹԱՓ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ, HOVHANNES TUMANYAN, TEREVATAP, ОГАНЕС ТУМАНЯН, ЛИСТОПАД, ДЕТСКИЕ СТИХИ НА АРМЯНСКОМ, MANKAKAN BANASTEXCUTYUNNER, ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՇՆԱՆ ՄԱՍԻՆ, MANKAKAN BANASEXCUTYUNNER ASHNAN MASIN, СТИХИ ПРО ОСЕНЬ