Sunday, 14 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Կարդում է Սոս Սարգսյանը - Մարոն (Հ. Թումանյան)

Կարդում է Սոս Սարգսյանը - Մարոն (Հ. Թումանյան)У вашего броузера проблема в совместимости с HTML5
Հովհաննես Թումանյան - պոեմ «Մարոն» Կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը Հովհաննես Թումանյանի ամենավաղ ստեղծած պոեմներից է: Առաջին անգամ հրատարակվել է 1892 թվականին Մոսկվայում լույս տեսնող «Բանաստեղծություններ» ժողովածուի 11-րդ հատորի 136-146-րդ էջերում: Պոեմի կենսական հիմքը նահապետական բարքերով ապրող գյուղի աղջիկների վաղահաս բռնի ամուսնության և կնոջ ստրկական վիճակի փաստերն են: «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառման մեջ պահպանվել է պոեմի ստեղծման կոնկրետ շարժառիթի մասին Թումանյանի վկայությունը: Այնտեղ նշված է. «1. Զուռնաչի Սաքոյի աղջկա պատմությունը և «Մարոն»: Ինչպես տասնամյակներ առաջ վկայել են Ն. Թումանյանն ու Ա. Ինճիկյանը, Անտոնյան Սաքոյի դստեր հետ կապված նույն դեպքը մինչև այժմ էլ Դսեղում պատմում են»: #Թումանյան #Մարոն #Tumanyan
Мой аккаунт