ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ/ MANKAKAN BANASTEXCUTYUN ՏԵՐԵՎՆ ԱՍԱՑ ՏԵՐԵՎԻՆ, ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ, YURI SAHAKYAN, ASHUN, TEREV, TEREVATAP, TEREVI MASIN BANASTEXCUTYUNNER, MANKAKAN VOTANAVORNER
Տերևն ասաց տերևին.
-Դու տեսնո՞ւմ ես երևի,
Ասա, խնդրեմ, ա՛յ տերև,
Ի՞նչ կա քեզնից քիչ վերև:
-Ինձնից վերև՞, տերև:
-Իսկ նրանից վերև՞:
-Եվ նրանից վերև:
-Իսկ ավելի՞ վերև:
-Իսկ ավելի վերև
Կա մի ուրիշ տերև:
-Արդյոք լա՞վ է երևում:
-Այո՛, լավ է երևում:
-Լավ է,- ասաց տերևը,-
Որ մերոնք են վերևում:
Մեջբերում հեղինակի՝ Յուրի Սահակյանի հետ զրույցից՝
Այս բանաստեղծությունը գրելիս քաղաքական ենթատեքստ դրե՞լ եք դրանում:
-Գրելու ժամանակ՝ ոչ: Ընդհանրապես, երբ բանաստեղծությունը ծնվում է, մանավանդ՝ մանկականը, նախապես մտածված ավարտ, որոշակի տրամադրվածություն չի լինում: Ես միայն ուզում եմ, որ բանաստեղծությունը սիրուն հնչի, և բառերն օգնում են այդ հարցում: Բայց գրել-ավարտելուց հետո մեկ էլ տեսնում եմ, որ ենթատեքստը, ասես քարի տակից, բսնեց:
Հատուկ շնորհակալություն հեղինակին՝ այս հրաշալի բանաստեղծությունը սերունդներին պարգևելու համար: