Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Իրենք քաջատեղյակ են եղել, որ հարձակում է տեղի ունենալու, իսկ եթե պնդում են, որ չեն իմացել, այլ թշնամին նախահարձակ է եղել, ապա ինչու երբ տեսանյութը դիտում ենք (նկատի ունի Անդրիաս Ղուկասյանի տարածած տեսանյութը.խմբ) ապրիլի մեկի գիշերվա հարձակման տեսագրությունը, պարզ ձայներն էլ են լսվում, թե մեր տղաներն ասում են՝ ապեր կապնվի, ասա չենք կարող պահել, շատ են գալիս, տաբիկով կապ են տալիս, բայց ոչ մեկ չի պատասխանում»,- Aravot.am-ին ասաց ազատամարտիկը: Ըստ նրա, հանձնած տարածքները ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող են. «Հայաստանի նախագահը չգիտեմ՝ ինչի համար ու որտեղից էր այդ բառերն անգիր արած Վիեննայի հանդիպումից հետո ինքնաթիռի մեջ լրագրողներին ասում, թե ռազմավարական հիմք չունեցող տարածքներ են, իսկ եթե ռազմավարական նշանակություն չունեցող տարածքներ են, ինչու այս պահին Ջեբրայիլում ու Թալիշում մարդիկ չեն անցնում իրենց առօրյային, որն ունեցել են մինչեւ ապրիլյան դեպքերը: Ինչու թույլ չեն տալիս, որ ռմբակոծությունից հետո մարդիկ գնան ու ապրեն այնտեղ»: Նա նաեւ մեջբերեց «Անի» կենտրոնի հրապարակած Կազանի փաստաթուղթը ու, ըստ հերթականության, նշեց, թե որ տարածքները որից հետո է նախատեսված հանձնել ադրբեջանցիներին. «Առաջին փուլով վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի շրջանները: Հետագայում վերադարձվելու են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները»: Կարդացեք նաև Սերժ Սարգսյանը հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակված քաջորդիների հիշատակին Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ Լեւոն Քոչարյանը` Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպման մասին. «Նույնիսկ եղբայրս չի կարողանում այցելել» «Քառօրյա պատերազմից հետո նախագահն ասում էր, թե կորցրած տարածքները կազմում են 800 հեկտար, հարց է առաջանում՝ ի՞նչ է մետրը իր գրպանո՞ւմ էր, հանել, չափե՞լ է, որ ասում է 800 հեկտար: Ես համոզված եմ, որ ավելի է կորցրածը, քան ներկայացնում են 800 հեկտար: Բացի դա նախագահն ասում է՝ ռազմավարական կարեւորագույն նշանակություն չունեցող տարածքներ էին, այդ դեպքում՝ ինչու թույլ տվեցիք, որ այդքան երիտասարդներ զոհվեն, այդքան ծնողների արցունքներ թափվեն, շատ փոքր երեխաների վիզը ծուռ մնաց, որովհետեւ իրենց հորը կորցրին, ինչի՞ համար»: Ազատամարտիկը համոզված է՝ մենք ապրիլյան պատերազմում չենք պարտվել, ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե նախապես լրացուցիչ զենք զինամթերքը հենակետերից չհավաքեին. «Այդ տարածքները նախապես ծրագրված է եղել հանձնել»: