Monday, 15 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Ռուբեն Հախվերդյան-Կիթառ

Ռուբեն Հախվերդյան-ԿիթառУ вашего броузера проблема в совместимости с HTML5
ԿԻԹԱՌ Օրերը անցնում են՝ Հրելով մեկմեկու, Մեկ-մեկ՝ բութ, ձանձրալի, Մեկ-մեկ՝ լուռ, ահարկու... Գաղտնիքներն իմ սրտի Ես ո՞ւմ եմ պահ տալու, Առանց քեզ աշխարհում Ես ո՞նց եմ ապրելու: Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, սրտակի՛ց բարեկամ, Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, իմ ընկե՛ր իսկական: Ո՞վ է քեզ հնարել Հրաշքով մոգական՝ Այդքան նուրբ ու քնքուշ Ու այդքան տիրական: Դա ասում ես՝ սիրի՛ր Այս աշխարհը դաժան, Ե՛վ մարդկանց արժանի, Ե՛վ մարդկանց անարժան: Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, սրտակի՛ց բարեկամ, Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, իմ ընկե՛ր իսկական: Դու՝ անհույս օրերի Հուսալի իմ ընկեր, Երջանիկ պահերիս Սուրհանդակն ես դարձել: Եղել են և կանայք, Եվ բազում ընկերներ, Բայց իմ նեղ օրերին Կողքիս դու ես եղել: Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, սրտակի՛ց բարեկամ, Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, իմ ընկե՛ր իսկական: Երբ իջնում է հոգուս Անթափանց մթություն, Երբ թվում է, թե վերջ, էլ չկա փրկություն, Հրեշտակները պոկվում Քո ոսկե լարերից, Լույս տալիս խավարում Ու հանգչում են նորից: Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, սրտակի՛ց բարեկամ, Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, իմ ընկե՛ր իսկական:
Мой аккаунт