Monday, 15 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Օմոնի հիմնադիրը լացացրեց / Վեր ընգեք տեղներդ, խելքներդ գլուխներդ հավաքեք

Օմոնի հիմնադիրը լացացրեց / Վեր ընգեք տեղներդ, խելքներդ գլուխներդ հավաքեքУ вашего броузера проблема в совместимости с HTML5

– Ես կարող եմ խոսել պարոն Լավրովի հայտարարության մասին։ Լավրովը բարձր որակի դիվանագետ է, ու այդ Մադրիդյան սկզբունքները Լավրովը չի ընդունել։ Ի՞նչ կապ ունի Լավրովը։ Պետք է խոսենք այն մասին, որ ընդունված փուլային տարբերակը հանցագործություն է, այստեղ խնդիրը Լավրովը չէ։ Այդ փուլային Մադրիդյան սկզբունքների մեջ նշվում է՝ նախ և առաջ հայկական զորքերը դուրս բերել Ղարաբաղից։ Իսկ այնտեղ Ղարաբաղի ազատագրման զորքն է այժմ, որը պաշտպանել է մեր տներն ու մեր ընտանիքները։ Բանակը մերն է, այն չի կարող դուրս գալ Ղարաբաղից։ Երկրորդ՝ ասում են վերադարձնենք փախստականներին 7 շրջաններ։ Գիտե՞ք՝ դրանք ինչ շրջաններ են։ Այդ շրջանները մինչ 1920-ական թվականները Ղարաբաղի տարածք էինք, իսկ 1921 թվականին բոլշևիկները Խորհրդային Հայաստանից խլեցին Ղարաբաղը ու տվեցին Ադրբեջանին։ Երբ 90-ականներին նրանք պատերազմ սկսեցին՝ ռմբակոծում էին ամբողջ Ղարաբաղը, բոլոր գյուղերը։ Իհարկե, ադրբեջանցիները պետք է իրենց կրակից փախնեին՝ ո՞ւր, իրենց հայրենիք՝ Ադրբեջան։ Տները թողել են, ինչո՞ւ թողեցին, թող կռվեին, բայց չէ՞ որ իրենց գնդակի տակ էին։ Ու ասում են, թե հայերն են մեղավոր։ Հիմա էլ խնդրում են փախստականներին վերադարձնել, իսկ ո՞ւր են նրանք։ Ցեղասպանության հետևանքով փախստական դարձած հայերը ամբողջ աշխարհում են սփռված, իսկ ադրբեջանցինե՞րը։ Ո՞վ է իրենց վռնդել, հիմա նրանք չեն կարող վերադառնալ այստեղ, որովհետև տարիներ շարունակ ենթարկվել են ադրբեջանական պրոպագանդայի ու ատելություն են տածում հայ ժողովրդի նկատմամբ։ Ուստի, այդ թեման ևս պետք է փակ համարել։ Կարող են Բաքվից ևս փախստականներ գտնել, բայց նրանք տարիներ շարունակ դաստիարակվել են հայ ժողովրդի նկատմամբ ատելություն տածելով, նրանք ո՞նց կարող են գալ, ապրել այդ տարածքներում։ Ղարաբաղի ժողովրդի թիկունքում թշնամի՞ բերենք, կարո՞ղ ենք այդպիսի հանցագործ առաջարկն իրականացնել՝ ոչ։ Դրա համար էլ Հայաստանում ղեկավար է փոխվում, որովհետև հայ ժողովուրդը հասկանում է ամեն ինչ։ Դեռ երբ ԱԳ նախարարը Նալբանդյանն էր, ես՝ որպես գեներալ, ռազմական ժողովուրդ նրան ասել եմ, որ Մադրիդյան սկզբունքները, այդ փուլային տարբերակը հանցագործություն են Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ։ Թող իրենք Նախիջևանը վերադարձնեն, ճանաչեն Ղարաբաղի անկախությունը, մենք ոչ մի բան չունենք վերադարձնելու։ Մենք ոչ ոքի չենք վռնդել, հենց Ադրբեջանն է վռնդել այդ մարդկանց՝ չպաշտպանելով այդ 7 տարածքները, հանձնել են ու գնացել, ի՞նչ կապ ունեն հայերը։ Նորից եմ կրկնում՝ անձամբ եմ Նալբանդյանին ասել, որ փուլային տարբերակը հանցագործություն է, ժամանակին Քոչարյանն էլ արդարացիորեն դեմ էր դրան։ Հիմա Լավրովից ի՞նչ եք ուզում, մարդը հարցին է պատասխանել ու ասել՝ սեղանին ինչ փաստաթուղթ կա։ Լավրովը չի կարող ասել, որ այդ փաստաթուղթն արդարացի չէ, որովհետև Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը նրան թույլ չի տալիս դա անել։

Мой аккаунт