Ժամանակը կանգ չի առնում ոչ ոքի ու ոչնչի առաջ, սակայն այս երգչի պարագայում կարծես ամեն ինչ այլ կերպ է: Երկար տարի պրոֆեսիոնալ բեմում լինել ու անդավաճան մնալ սեփական զկբունքներին, ոչ բոլորին է հաջողվում: Նա այսօր էլ երգում է այնպիսի երգեր, ինչպիսին երգել ու երգում էր տարիներ առաջ: Ոճային ընդգծված փոփոխություններ չեղան այս տարիների ընթացքում: Նրան սիրում են այնպիսին , ինչպիսին որ նա կա. Եռանդուն, աշխատասեր, ինքնատիպ ու ինքնավստահ: Թնդումեն բոլոր այն բեմերը, որտեղ հայտնվում է նա: Երկրպագուների անսահման մեծ բանակ հետևում է նրա ամեն մի քայլին, նրա կատարած ցանկացած աշխատանք արժանանում է մեծ հավանության: Նա օժտված է անսահման տաղանդով, ունի ձայնային հզոր ծավալ ու բեմական յուրահատուկ կեցվածք: Կարճ ժամանակում նա կարողացավ մուտք գործել հայկական երգարվեստ, սիրվել ու ձեռք բերել մեծ ճանաչում, ինչպես Հայաստանի սահմաններում, այնպես էլ սահմաններից դուրս: Նա առաջինն էր, որ հայտնվեց եվրատեսիլյան բեմում և պատվով հանդես եկավ որպես Հայաստանի ներկայացուցիչ: Իր սիրային, լիրիկական ու քնարական երգերով մինչ այսօր նա լցնում է մարդկանց հոգիները բարությամբ ու երջակնությամբ: Բավական է տալ միայն նրա անունն ու արդեն ամեն ինչ պարզ է դառնում. Անդրե. Քայլ առ քայլ.
www.limetv.am