Այսօր Հայաստանի ռազմաօդային ուժերի օրն է Aysor ATV
У вашего броузера проблема в совместимости с HTML5
Հայ օդաչուներն աչքի են ընկել դեռևս երկրորդ աշխարհամարտի տարիներին: Աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի ստեղծած ՙՄԻԳ՚ կործանիչները մեծ համբավ էին վայելում: Մեր երկրի Զինված Ուժերի ավիացիայի ստորաբաժանումը ձևավորվել է 1992 թվականի հունիսին: Ինչպես ցանկացած նոր նախաձեռնություն, այնպես էլ նման նոր կառույց ստեղծելը հանդիպել է դժվարությունների, հատկապես` պատերազմական պայմաններում: Այսօր արդեն Հայաստանի զինված ուժերում պատրաստվում են հմուտ և փորձառու օդաչուներ: