Sunday, 14 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Հրդեհ Արարատի մարզում. սոցիալապես անապահով ընտանիքի միակ ապրուստի միջոցը կրակի է մատնվել

Հրդեհ Արարատի մարզում. սոցիալապես անապահով ընտանիքի միակ ապրուստի միջոցը կրակի է մատնվելУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Այգեստան գյուղի Շիրակի փողոցի թիվ 5 տանը հարակից անասնագոմում: Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Արտաշատի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ հրամանատար Արմեն Միքայելյանի և հրամանատարի տեղակալ Լևոն Միրզոյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Մուրադ Մարգարյանը: Պարզվել է, որ դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել մոտ 450 հակ անասնակերում և գյուղացիների ու հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում, բարեբախտաբար, կրակը չի տարածվել և չի վնասել բնակելի տներին: Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2016/02/18/77415/
Мой аккаунт