Sunday, 14 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Հայկ Ալումյան. 540 փաստաբաններ` ընդդեմ Վճռաբեկ դատարանի

Հայկ Ալումյան. 540 փաստաբաններ` ընդդեմ Վճռաբեկ դատարանիУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Հեղինակ` Թեհմինե Ենոքյան Օրերս տեղի ունեցավ աննախադեպ մի բան: Հայաստանում փաստաբաններն առաջին անգամ համախմբվել են` ընդդեմ վճռաբեկ դատարանի և գործադուլ են անում հանուն իրենց ոտնահարված իրավունքների վերկանգնման: Գործադուլը մի օրով էր, բայց եթե Վճռաբեկ դատարանի համար այս շոկային իրավիճակը չհանգեցնի որևէ փոփոխության, կգտնվեն ավելի կոշտ մեթոդներ:Կարծես Վճռաբեկ դատարանը փաստաբանների հետ լոտո է խաղում և ոչ մի կերպ չի ցանկանում պարզաբանել` ինչու այս գործը ընդունվեց վարույթ, այն մյուսը` ոչ: Արդյունքում դատական համակարգը հայտնվել է կատարյալ անորոշ վիճակում է: Ի դեպ, Թեղուտի դատական գործն այս շարքից է, ոչ մի կերպ մինչ այս պահը ոչ մի պարզաբանում չի տրվել և փաստաբաններին և հանրությանը, թե ինչու այդ գործը վճռաբեկը վարույթ չի ընդունում: Փաստաբան Հայկ Ալումյանը պարզաբանեց իրավական հողի վրա առաջացած այս քաոսը և հույս հայտնեց, որ ինչ-որ փոփոխություններ, այնուամենայնիվ, կլինեն: Ակնհայտ փաստ է, որ Վճռաբեկ դատարանին ձեռընտու է այս ստվերային դատական համակարգի գորևծելաոճը, հակառակ դեպքում գոնե պարզաբանում պարտավոր էր տրամադրել փաստաբաններին: Իրավունքի այս ոլորտ թողնել բարցիթողի վիճակում, դա նույն է` ինչ ուղակի չունենալ դատարան և արդարության վերականգնման որևէ հույս: Փաստաբանների այսքան մեծ թվով համխմբվելը մեկ գաղափարի շուրջ, անշուշտ, ոգևորիչ է: Եթե յուրաքանչյուր ոլորտ այսպես փորձեր ուղղել իր ոլորտում առկա թերությունները, ապա Հայաստանը կունենա հնարավորություն վերածննվելու:
Теги: alumyan

Мой аккаунт