Դատարանը մերժեց ցմահ դատապարտյալի հայցն ընդդեմ դատախազության
У вашего броузера проблема в совместимости с HTML5
Դատարանն այսօրմերժեց ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի հայցն ընդդեմ գլխավոր դատախազության: Սպանության համար մահապատժի, այնուհետև ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը, ով արդեն 19 տարի ազատազրկման մեջ է, պահանջում էր դատարանից առ ոչինչ համարել գլխավոր դատախազության՝ իր գործը վերանայելու մերժման որոշումը և դատախազությանը հարկադրել՝ նոր վարույթ հարուցել: Դատապարտյալը պնդում է, որ ի հայտ եկած նոր հանգամանքները բավարար հիմք են հանդիսանում իր գործը վերաբացելու համար, մինչդեռ դատախազությունը, ըստ հայցվորի, անտեսում է դրանք: