У вашего броузера проблема в совместимости с HTML5
Վահե Ավետյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս պատճառը դատապաշտպաններից մեկի` Վաղարշակ Գևորգյանի` գործի նյութերին ծանոթ չլինելու հանգամանքն էր: Վերջինս դատական նիստին միացավ այսօր, քանի որ ամբաստանյալ Բաղդասարյանը հրաժարվել էր իր նախկին փաստաբանից: Գևորգյանը գործի նյութերին ծանոթանալու համար խնդրում էր երկու շաբաթ, սակայն դատարանը նրան տրամադրեց 7 օր, ինչը բարկացրեց փաստաբանին: