Ապրիլի 6-ին, մայրության և գեղեցկության տոնի առիթով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի կրթության, առողջապահության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև սոցիալական ապահովության ոլորտներում աշխատող կանանց:
"Ցանկանում եմ ձեզ երջանկություն, հաջողություններ անձնական կյանքում և ձեր ընտանիքներում: Դուք հայ ընտանիքների սյուներն եք և ձեզ ենք վստահել մեր երեխաների դաստիարակությունը, մեր առողջությունը, մեր սերնդի ապագան և, որպես մեր ապագայի դաստիարակողների, տոնական այս օրը երախտիքի մեր խոսքն ենք ուղղում ձեզ, սիրելի' կանայք",-նշել է քաղաքապետը: